Բաժանմունքը հանդիսանում է ԵՊԲՀ ամբիոն, որը զբաղվում է ուսանողների դասավանդմամբ և հետբուհական կրթությամբ ՝ կլինիկական օրդիանտորների ուսուցմամբ։ Բաժանմունքը իրականացնում է նաև բժիշկ-անէսթեզիոլոգների վերապատրաստում և գիտական գործունեություն։
Կատարվում է վիրահատման ենթակա հիվանդների պատշաճ նախավիրահատական զննում, անհրաժեշտության դեպքում նեղ մասնագիտական խորհրդատվության ուղորդում, վիրահատության պատրաստում։
Իրականցվում է աշխարհում գործող և գործնական կիրառություն ունեցող բոլոր տիպի անզգայացման ձևերը
1․ Ընդհանուր բազմակոմպոնենտ անզգայացում
2․ Սպինալ/ էպիդուրալ անզգայացում
3․ Տեղային անզգայացում/ծայրամասային նյարդերի պաշարում
Անհրաժեշտության դեպքում վերը նշված ձևերը կարող են համակցվել և զուգորդվել։
.png)